Դերասանուհի Անի Երանյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Անին դառնում է 23 տարեկան: Այս առթիվ դերասանուհու ընկերները նրան անակնկալ են մատուցել դեռևս կեսգիշերին: «Կեսգիշերին նկարահանման հրապարակում էի, «ստոպ» տրվեց, և բոլորը սկսեցին շնորհավորել ինձ, սակայն դա ամենը չէր, ընկերներս եկան նկարահանման հրապարակ, հետո մյուս ընկերներս եկան: Այդպես կեսգիշերին ուրիշի բակում տորթով, փուչիկներով նշեցինք տարեդարձս»,- ասաց Անին և հավելեց, որ ընկերներն ամեն տարի էլ անակնկալներ են մատուցում իրեն: Նրանց հետ ուրախությունը գիշերը շարունակվել է դերասանուհու տանը:
Անին դեռ չի որոշել, թե այս տարի ինչպես է նշելու տարեդարձը. «Հավանաբար կգնանք քաղաքից դուրս կամ որևէ ժամանցի վայր: Ոչինչ չեմ ծրագրել, միայն որոշել եմ, որ այս տարի աղջիկներով կլինենք տարեդարձիս»:
Անին շատ է սիրում իր տարեդարձի օրը, սակայն այս տարի տխուր է: «Ես էլ չգիտեմ` ինչով է պայմանավորված դա, միգուցե մեծանում եմ… Մեծ մարդիկ մեկ-մեկ ասում են, չէ , մեծանում ենք:)»,- ESem.am-ին ասաց դերասանուհին:
Մանրամասները esem.am — ում: