տուն Քաղաքական Այս պահին Կիվիրյանի դեմ հարուցված է մեկ քրեական, երեք վարչական գործ

Այս պահին Կիվիրյանի դեմ հարուցված է մեկ քրեական, երեք վարչական գործ

298
0

hdgh[1]

Այս պահի դրությամբ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված է մեկ քրեական, երեք վարչական գործ:

Քրեական գործը գտնվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, առաջին դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին` ժամը 11:00-ին: Խոսքը Կոմիտաս 5-ի գործի մասին է,- AraratNews.am-ին տեղեկացրեց Արգիշտի Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնության հատկանիշներով: Վերջին մեղադրանքը հունվարի 13-ին հանվել է:

Մինչև փետրվարի 5-ը Կիվիրյանի դեմ հարուցված էր չորս վարչական գործ: Չորրորդ դատական գործով նիստը տեղի էր ունեցել երեկ, ոստիկանությունը հայցադիմումը ետ վերցնելու մասին դիմում էր ներկայացրել, ստացվում է, որ գործը կկարճվի: Հիշեցնենք, որ գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ նոյեմբերի 1-ին Արգիշտի Կիվիրյանին, քաղաքացիական ակտիվիստներ Անի Կաղինյանին, Լուսինե Հովսեփյանին և Նանե Մինասյանին բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին` նախագահի նստավայրի դիմաց դդում դնելու և դդումը Սերժ Սարգսյանին նվիրելու համար:

Վարչական գործերից երկուսը գտնվում են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Կիվիրյանի խոսքով` երկու գործով նա նույնպես բողոք է ներկայացրել ընդդեմ հատուկ քննչական ծառայության` բողոքարկելով նրանց գործողությունները:

Ըստ Կիվիրյանի` մինչ օրս քրեական գործ չի հարուցվել ոստիկանների կողմից իր դեմ իրականացրած ապօրինի գործողությունների առիթով: Իսկ, ահա, փետրվարի 3-ին Կիվիրյանի դիմումներից մեկը բավարարվել է:

Վերջում Կիվիրյանը շեշտեց, որ շարունակելու է պայքարել ոչ միայն իր իրավունքների վերականգման համար, այլ հասարակական լայն հնչեղություն ունեցած այլ ապօրինությունների դեմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here