Այսօր Սիրիայի խոշորագույն` Հալեպ քաղաքի օդանավակայանը սկսել է ընդունել առաջին ինքնաթիռները: Մոտ մեկ տարի առաջ փակված օդանավակայանն առաջինն ընդունել է Դամասկոսից ժամանած ինքնաթիռին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ այս ժամերին շվեյցարական Մոնտրյո քաղաքում ընթանում է ներսիրիական կարգավորման հարցով «Ժնև 2» համաժողովը, որին մասնակցում են ինչպես Սիրիայի գործող ռեժիմի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները: