Ազատության հրապարակում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը ծրագրելիս կազմակերպիչները հաշվի էին առել ամեն մի խորհրդանշական մանրունք. եռագույնով տորթ՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» խորագրով, եռագույնով փուչիկներ, որ բերեց Շանթի տղան՝ Շահենը, Ռուբեն Հախվերդյանի, Պարույր Հայրիկյանի, Էդուարդ Զորիկյանի երգերը , Արթուր Մեսչյանի ու ազգային-ազատագրական երգեր: Այս մասին հայնտում է Tert.am-ը:
Շանթի համախոհ Վրեժ Զատիկյանը կարդաց անուն առ անուն բոլոր այն երիտասարդների անունները, որոնք այդ օրվա իրադարձությունների հետևանքով գտնվում են անազատության մեջ: Յուրաքանչյուր անվան ընթերցումից հետո տեղից վանկարկում էին՝ «Ա–զա–տու–թյուն»:
«Շանթի ծննդյան օրն է, էսօր հավաքվելու ենք, ու, իհարկե, նշում ենք, բոլոր քաղբանտարկյալների ծննդյան օրը ու պահանջում ենք Հայաստանն առանց քաղբանտարկյալների, ինձ թվում է՝ Հայաստանի համար մեծ շքեղություն է ընդհանրապես քաղբանտարկյալ ունենալը, այն էլ 15 քաղբանտարկյալ, ու դա եռագույն տորթի վրա էլ է երևում, որ շատ-շատ է»,- Tert.am–ին ասաց երգիչ Էդուարդ Զորիկյանը՝ ամփոփելով.«Հայաստանն առանց քաղբանտարկյալների: Ամոթ է»:
Նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ավելացրեց, որ ցանկացած երկրի համար մեկ քաղբանտարկյալ ունենալն անգամ մեծագույն ամոթ է, իսկ Հայաստանի համար առավել, ևս, որ տարիներ շարունակ քաղբանտարկյալներ է ունեցել:
«Տխուր փաստ է, բայց դա պետք է արձանագրենք որպես փաստ ու ամեն բան անենք, որ նման բան չլինի»,- Tert.am-ին ասաց Վարդան Հարությունյանը:
Հավաքին ներկա էին բազմաթիվ ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, «Ժառանգությունից»՝ Անահիտ Բախշյանը, Հովսեփ խուրշուդյանը, նախկին քաղբանտարկյալներ Ազատ Արշակյանը, Վարդան Հարությունյանը, Պահպանողական կուսակցության նախագհ Միքայել Հայրապետյանը, ազատամարտիկ, ընդդիմադիր գործիչ Սարգիս Հացպանյանը և այլոք։
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: