տուն Քաղաքական Միջազգային Այստեղ եղել է սիրիական էլեկտրոնային բանակը. Զգուշացում CNN-ին

Այստեղ եղել է սիրիական էլեկտրոնային բանակը. Զգուշացում CNN-ին

193
0

SEA

«Սիրիական էլեկտրոնային բանակ» հաքերային խմբավորմանը հաջողվել է կարճ ժամանակով իրենց վերահսկողության տակ վերցնել CNN հեռուստաալիքի հաշիվները Facebook եւ Twitter սոցցանցերում։

«Այստեղ եղել է սիրիական էլեկտրոնային բանակը»։ Դադարեցրեք խաբելը։ Բոլոր ձեր ռեպորտաժները կեղծ են»,- ասվել է Twitter-ի ջարդած էջում թողնված հաղորդագրություններից մեկում։

Twitter-ի իրենց էջում խմբավորման անդամները հայտարարել են, որ CNN-ը «կոպիտ ստում է» այն ամենի մասին, ինչը կատարվում է Սիրիայում, իսկ ամերիկյան ԶԼՄ-ները ջանում են ծածկել, որ «Ալ Կաիդային» ֆինանսավորում է Ամերիկայի կենտրոնական հետախուզությունը։

CNN-ի կայքէջում նշված է, որ հաքերների հաղորդագրությունները ջնջվել են մի քանի րոպե հետո։ Ներկա դրությամբ հեռուստաալիքը վերականգնել է իր հասանելիությունը սոցցանցերում։

«Սիրիական էլեկտրոնային բանակ»-ը (Syrian Electronic Army)՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցող հաքերների խումբ է։ Նրանք պարբերաբար հարձակվում են աշխարհի առաջատար կազմակերպությունների վրա եւ տարածում են հաղորդագրություններ, որոնք աջակցում են Ասադին եւ գործող ռեժիմին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here