տուն Լուրեր Այգեպարում թշնամու գնդակից 16-ամյա աղջնակ է վիրավորվել

Այգեպարում թշնամու գնդակից 16-ամյա աղջնակ է վիրավորվել

177
0

zinvor-sniperՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերի վրա ադրբեջանական սահմանագծից կրակոցներն այս պահին դադարել են: «Անսանձ թշնամին այսօր երկար ժամանակ կրկին կրակահերթի տակ է պահել գյուղը… մոտակա գյուղում՝ Այգեպարում թշնամու գնդակից վիրավորվել է 16-ամյա աղջնակ… առողջություն ենք մաղթում Լիանային:

 

Այս պահին կրակոցները դադարել են…

 

Ուժ ու համբերություն մեր սահմանապահներին…

 

Լիսերը ընդհանուր հնգցրել չեն, ուղղակի ապահովությունից ելնելով` մենք մեր տան լիսերը հնգցրել ենք, բայց տելեվիզրը միացրած էր, կինո էինք մտիկ անում, լա՜վ էլ կինո էր»,  ասում է գյուղաբնակ Լորիս Չոբանյանն, ով իր չորս հոգանոց ընտանիքի՝ կնոջ, անչափահաս որդու և դստեր հետ միասին ապրում է գյուղի կենտրոնական մասում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում»,-գրված է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆեյսբուքյան էջում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here