Կորսիկա կղզու Այաչո քաղաքի թանգարանի պահակը խախտել է թանգարանի կանոններն ու նստել Նապոլեոն Բոնապարտի ճամփորդական, ծալովի աթոռին, որի հետևանքով թանգարանային ցուցանմուշը կոտրվել է։
Աթոռը, պատրաստված ծառից և կաշվից, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ է դիմացել «Փոքրիկ կապրալի» (այս մականունը կապված էր ոչ թե կայսեր հասակի, այլ տարիքի հետ. արդեն 24 տարեկանում Բոնապարտը բրիգադի գեներալ էր — խմբ.) ծանրությանը, իսկ ահա թանգարանի պահակի ծանրությանը՝ ոչ։
Ինչպես հայտնում է The Local պարբերականը, 200-ամյա կահույքը կորսիկյան թանգարանին է հանձնել Le Mobilier National գերատեսչությունը, որը զբաղվում է պատմական կահույքների պահպանմամբ ու վերանորոգմամբ։
Միջադեպից անմիջապես հետո թանգարանի աշխատակիցները կանչել են մասնագետներին, ովքեր վերանորոգել են աթոռը, սակայն օրինախախտ պահակին վարչական պատասխանատվություն է սպառնում։