Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին իրանցի ուսանողներին անվանել է «փափուկ պատերազմի սպաներ»: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը` տեղեկացնելով, որ «փափուկ պատերազմ» ասելով` Իրանի պաշտոնատար անձիք նկատի ունեն Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված օտարերկրյա պետությունների կողմից իրանցի երիտասարդների վրա մշակութային ազդեցություն տարածելու մարտավարությունը:
Անկախ ուսանողների իրանական ասոցիացիային ուղղված նամակում Խամենեին կոչ է արել «ամբողջությամբ պատրաստ լինել «փափուկ պատերազմին»: Նա մեկ անգամ չէ, որ երկրի քաղաքացիներին զգուշացրել է «փափուկ պատերազմի» հետևանքների մասին: «Մենք բացում ենք «փափուկ պատերազմին» հակազդելու կենտրոնական գրասենյակներ երկրի բոլոր նահանգներում», — ասել է նա: