տուն Քաղաքական Միջազգային Ամերկացի աշակերտուհին Walt Disney-ից պահանջել է արքայադստերը պատկերել ավելի մեծ զգեստներով

Ամերկացի աշակերտուհին Walt Disney-ից պահանջել է արքայադստերը պատկերել ավելի մեծ զգեստներով

233
0

2528704

Վիրջինիա նահանգի դպրոցներից մեկի աշակերտուհի Ջուել Մուրը դարձել է Walt Disney-ին ուղղված պահանջագրի հեղինակ, որով նա խնդրում է մուլտերի հեղինակներին՝ արքայադուստրներից մեկին պատկերել մեծ չափի զգեստներով:

Այս պահանջագիրը հրապարակվել է համացանցում և արդեն հավաքել է ավելի քան 25 հազար ստորագրություն: Պահանջագրում նշվում է, որ անհրաժեշտ է ստեղծել դիսնեյյան արքայադստեր ավելի իրական պատկեր, որպեսզի գեր աղջիկներն իրենց ավելի ազատ և ինքնվստահ զգան:

Walt Disney-ը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատության՝ կենդանի մարդկանց հետ ստեղծված կերպարների անհամապատասխանության համար: Walt Disney-ի ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում այս պահանջը: