տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան զինվորականը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ լրտեսության փորձ կատարելու համար

Ամերիկյան զինվորականը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ լրտեսության փորձ կատարելու համար

130
0

408328_image_large

Ամերիկյան Վիրջինիա նահանգի դատարանը ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին զինվորականին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ օտարերկրյա հետախուզությանը գաղտնի տեղեկություններ փոխանցելու փորձ կատարելու համարր։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

40-ամյա ծածկագրող Ռոբերտ Հոֆմանը փորձել է Ռուսաստանի հետախուզությանը հանձնել մի շարք գաղտնի փաստաթղթեր։ Համենայնդեպս, նա էր այդպես կարծում։ Սակայն իրականում, «ռուսական» գործակալների դերում հանդես էին եկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները։

Ռոբերտ Հոֆմանը ձերբակալվել էր 2012 թվականի դեկտեմբերին։ Նրան մեղավոր էին ճանաչել 2013 թվականի օգոստոսին։