USS Ramage հրթիռային ռազմանավը և ԱՄՆ 6-րդ նավատորմի «Մաունթին Ուիթնի» ռազմանավը` ծովային 600 հետևակայիններով մուտք է գործել Սև ծովի տարածք: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Երկու ռազմանավերն անցել են Բոսֆորի և դարդանելի նեղուցները և ուղևորվում են դեպի Ուկրաինայի ափերը, հաղորդում է գործակալությունը: Գործակալության աղբյուրը նշում է, որ «Մաունթ Ուիթնին»-ի երկարությունը 189 մետր է, և ունի հրետանային զենք, ինչպես նաև՝ ուղղաթիռներ: Այս նավը 2008 թվականի օգոստոսին, ռուս-վրացական պատերազմից հետո, բեռներ էր տեղափոխել Վրաստանի Փոթի նավահանգիստ :