տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացի տղամարդը մաչետեով խնամախոս է գնացել ԱՄՆ նախկին նախագահի տուն

Ամերիկացի տղամարդը մաչետեով խնամախոս է գնացել ԱՄՆ նախկին նախագահի տուն

228
0

1627937_20140201112707

ԱՄՆ-ի իրավապահները ձերբակալել են զինված մի տղամարդու, ով սպառնացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

44-ամյա տղամարդը ձերբակալվել է նախօրեին Նյու Յորքում: Նրա մեքենայում հայտնաբերվել է հրացան, մաչետե և բենզինով լի տարա: Ձերբակալությունից հետո նա հայտարարել է, որ ներկայում ամուսնալուծված է և ցանկանում էր հարաբերություններ հաստատել Բարբարա Բուշի հետ (Բուշ կրտսերի դստեր — խմբ.):

Անցած հինգշաբթի օրը տղամարդու մայրը հայտնաբերել էր մի գրություն, որում որդին տեղյակ էր պահել, որ գնում է աշխատելու Բուշի և Պենտագոնի համար: «Ես պետք է սպանեմ դևին, ինչից հետո Բարբարա Բուշն իմը կլինի», — ասվում է երկտողի մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here