Ամերիկացի գիտնականներին հաջողվել է հակաբորբոքային դեղերն ավելի անվտանգ դարձնել մարդու առողջության համար: Այս մասին ասվում է Nature Communications ամսագրում տպագրված գիտական հոդվածում:
Եթե նախկինում հակաբորբոքայինները պայքարում էին բակտերիաների դեմ` վնաս հասցնելով այլ օրգաններին, ապա ներկայում հնարավոր է դրանից խուսափել: Նրանք սինթեզել են ամենոգլիկոզիդային միացությունները, որոնք մարդու օրգանիզմին ավելի քիչ վնաս են հասցնում:
Գիտնականները հույս ունեն, որ իրենց աշխատանքը թույլ կտա ապագայում ստեղծել անվտանգ հակաբորբոքայիններ, և նշում են, որ մկների վրա կատարված փորձերը հաջողությամբ են պսակվել: