տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացիների 63 տոկոսը բացասական վերաբերմունք ունի Պուտինի նկատմամբ

Ամերիկացիների 63 տոկոսը բացասական վերաբերմունք ունի Պուտինի նկատմամբ

151
0

943225184

Հասարակական կարծիքի ուսումնասիրության «Գելափ» ամերիկյան ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն, ամերիկացիների 60 տոկոսը բացասական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ վերջին մեկ տարում այդ թիվն աճել է։ 2012-ին Ռուսաստանին բացասաբար էր վերաբերում ԱՄՆ-ի քաղաքացիների 44 տոկոսը։ Բացի այդ, Պուտինին չսիրողների թիվն այդ երկրում կազմում է 63 տոկոս։ Հարցումն անցկացվել է փետրվարի սկզբին Օլիմպիական խաղերից առաջ։ Ինստիտուտի հաղորդագրության մեջ ասվում է, որ սա ամենաբարձր բացասական վերաբերմունքի տոկոսն է ՌԴ նախագահի նկատմամբ վերջին 20 տարվա ընթացքում։

Միաժամանակ 34 տոկոսն ասել է, որ ՌԴ նկատմամբ դրական է տրամադրված, իսկ 19 տոկոսը՝ Պուտինի։