Ռազմածովային ուժերի ամերիկացի փորձագետները, որոնք հարցազրույց են տվել Fox News հեռուստաալիքին, շատ ցածր են գնահատել իրանական նավերի հնարավորությունները, որոնք ուղևորվել են դեպի ԱՄՆ ափերը: Վաշինգտոնի ինստիտուտի աշխատակից Մայքլ Էյզենշտադտը դրանք անվանել է «հին ժանգոտած տաշտակներ», որոնք ոչ մի վտանգ չեն ներկայացնում ամերիկյան նավերի կամ ափամերձ շրջանների համար:
Պատերազմների ուսումնասիրության ինստիտուտի աշխատակից Քրիստոֆեր Հարմերն ասել է, որ «մարտավարական տեսակետից նավերից ոչ մեկը հզոր չէ: Դրանք բավակնին հին են, իսկ ռազմավարական տեսակետից նրանց արշավն, այնուամենայնիվ, կարևոր է»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրանական ռազմանավերը մոտենում են ամերիկյան ափերին: Սակայն ամերիկացի պաշտոնյաներն այդ տեղեկությանը չեն արձագանքում: