տուն Քաղաքական Միջազգային Ամերիկան չի ուզում «արտակարգ» Ուկրաինա

Ամերիկան չի ուզում «արտակարգ» Ուկրաինա

225
0

2014-01-25T165108Z_1302149576_GM1EA1Q02AB01_RTRMADP_3_UKRAINE-pic510-510x340-33004

ԱՄՆ քաղաքագետները խորհուրդ են տվել Վիկտոր Յանուկովիչին ձեռնպահ մնալ Ուկրաինայում արտակարգ իրավիճակ մտցնելուց, Կիեւից դուրս բերի ներքին գործերի զորամամիավորումները եւ կենտրոնանա ընդդիմության հետ բանակցությունների վրա։

Կնդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին եւ իշխանության ղեկավարներին հաջողվեց պայմանավորվել կասեցնել բողոքի տեղիք տվող օրենքները, եւ համաներում անցկացնել։ Վերջինս հնարավոր կլինի, եթե ազատեն գրավված վարչական շենքերը։

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաիանյի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում համոզում էր նրան երկրում արտակարգ դրություն չմտցնել եւ շարունակել բանակցությունները ընդդիմության հետ՝ խաղաղ ձեւով այս քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար։ Բայդենը խորհուրդ է տվել «ժամանակ չկորցնել», դուրս բերել Կիեւից ՆԳՆ զորքերը եւ անհապաղ սկսել աշխատանքները ընդդիմության հետ։

Օրենքները, որոնք ավելի են խստացնում չարտոնված ակցիաներին մասնակցելու պատասխանատվությունը, դարձել են երկու կողմերի միջեւ լարվածության սրման հիմնական պատճառը։

Բանակցությունների ժամանակ ընդդիմությունը ներկայացրել են Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը եւ Օլեգ Տյագնիբոկը։
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին նախագահ Յանուկովիչը Յացենյուկին առաջարկել էր ղեկավարել Կառավարությունը, իսկ Կլիչկոյին՝ դառնալ հումանիտար հարցերի գծով փոխվարչապետ։ Այն ժամանակ երկու ընդդիմադիրներն էլ համաձայնություն չեն տվել, բայց չեն էլ հրաժարվել առաջարկությունից։
Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Ելենա Լուկաշը՝ բանակցությունների ավնրտից հետո։ «Կողմերը պայմանավորվեցին օրակարգ մտցնել կառավարության պատասխանատվության հարցը։ Արսենի Յացենյուկը հրաժարվեց ղեկավարել Ուկրաինայի կառավարությունը»,- ամփոփեց բանակցությունների արդյունքները Ելենա Լուկաշը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here