տուն Սպորտ Ամբիցիոզ մարզիչ եմ լինելու, իսկ գլխավորածս թիմը հարձակվողական ֆուտբոլ է խաղալու. Զիդան

Ամբիցիոզ մարզիչ եմ լինելու, իսկ գլխավորածս թիմը հարձակվողական ֆուտբոլ է խաղալու. Զիդան

182
0

140125110343-li-na-backhand-horizontal-gallery

Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ, այժմ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը խոսել է իր ապագայի մասին։

«Ես ցանկանում էի կրկին զգալ անհանգստություն, որը տալիս է ֆուտբոլը։ Այն զգացմունքներից հետո, երբ վերապրել եմ որպես ֆուտբոլիստ, ինձ մոտ կրկին ցանկություն եղավ վերապրել այդ ամենը, անընդհատ ճնշման տակ լինել։ Ես չեմ ափսոսում, որ դադար վերցրի կարիերաս ավարտելուց հետո։ Դրա շնորհիվ երեխաներիս դպրոց էի տանում, նրանց հետ շատ ժամանակ անցկացնում։

Հետո ես հասկացա, որ ուզում եմ օգտակար լինել «Ռեալի» համար, սակայն ապագայում ուզում եմ դառնալ գլխավոր մարզիչ։ Ես շատ բաների եմ հասել որպես ֆուտբոլիստ, այժմ էլ ցանկանում եմ նման հաջողությունների հասնել մարզչի դերում։ Ես ամբիցիոզ մարզիչ եմ լինելու, իսկ իմ թիմը խաղալու է հարձակվողական ֆուտբոլ», — լեգենդար ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here