Աբովյանաբնակ Շամոյանների ընտանիքը հայտնվել է ծանր դրության մեջ: Նրանք երեք տարի առաջ ունեին հողատարածքով սեփական տուն, հիմա, սակայն, ոչինչ չունեն: Ապրում են կիսաքանդ մի տանը, որն իսկական դժոխք է հիշեցնում: Երբ ձյուն կամ անձրև է գալիս՝ ընտանիքը կարծես դրսում լինի: Շամոյանների տղան բանտարկված է՝ ծերունի ծնողներն են պահում իրենց հարսին և երկու թոռներին: «Ամռանը, հող մշակելով, երեխաներին կարողանում ենք պահել, իսկ հիմա ոչինչ չկա` անգամ ուտելիք»,- ասում է տանտիկինըˋ նշելով, որ էլեկտրաէներգիա էլ չունեն` անջատել են վճարումներ չկատարելու պատճառով: Շամոյանների երկու փոքր երեխաները այդ պայմաններում ապրելու հետևանքով արդեն իսկ հիվանդացել են թոքաբորբով և հիմա բուժման կարիք ունեն, սակայն, դրա համար անհրաժեշտ գումար չունեն: Ընտանիքը օգնություն է խնդրում բոլոր նրանցից, ովքեր կկարողանան իրենց օգնել գոնե այս ձմեռն անցկացնելու հարցում:
Տեսանյութը «Կենտրոն» հեռուստաընկերության