Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը սպառնացել է, որ հացադուլ կանի, եթե չթեթևացնեն իր «տանջալի պայմանները», որում նա այժմ գտնվում է։ Այս մասին հաղորդում է AFP-ն։
Իրավապահներին ուղղված նամակում ահաբեկիչը մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնցով հիմնականում ցանկանում է հեշտացնել իր կապն արտաքին աշխարհի հետ։ Բրեյվիկը պնդել է, որ այդ պահանջները համապատասխանում են եվրոպական իրավունքի օրենսդրությանը։
Բացի այդ, մարդասպանը պահանջել է, որ իր PlayStation 2 խաղային համակարգը փոխվի Playstation 3-ով, որով նա կկարողանա բարձր տարիքի անձանց համար նախատեսված խաղեր խաղալ։