«Բոկո հարամ» իսլամիստական կազմակերպության ծայրահեղականները Նիգերիայի հյուսիս-արևելքում 52 մարդ են սպանել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել Կավուրի գյուղում։ Ահաբեկիչները հարձակվել են տեղի բնակիչների վրա և հարյուրավոր տներ ոչնչացրել։
«Բոկո հարամ» խմբավորման գրոհայինները նաև մի քանի պայթյուններ են իրականացրել։
Նշենք, որ «Բոկո հարամի» նպատակն է Նիգերիայի հյուսիսում, որտեղ մուսուլմաններն իրենց թվաքանակով զգալիորեն գերազանցում են քրիստոնյա բնակչությանը, իսլամական խալիֆաթ ստեղծելը։