Օրերս տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո, երբ ՀԱԿ երիտասարդների վրա հարձակվել էին ու փորձել խլել թռուցիկները, իսկ այդ միջադեպը ֆիքսել էր լրագրող Թեհմինե Ենոքյանը և իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հարձակվող անձանց լուսանկարները, որից հետո մի քանի ֆեյսբուքյան օգտատերեր սպառնալիքներ ու հայհոյանքներ են գրել լրագրողին: Այսօր 13.00-ին Նաիրի կինոթատրոնի մոտից մեկնարկեց երթ` դեպի Մաշտոցի պուրակ,որտեղ Թեհմինե ներկայացրեց իր հետ պատահած միջադեպը: Այնուհետև երթի մասնակիցները թռուցիկներ բաժանելով քայլեցին Մաշտոցի պողոտայով: Հարկ է նշել, որ որևէ ոստիկան չէր ուղեկցում երթը: