տուն Քաղաքական Միջազգային Ալժիրում ավիավթարից հետո մեկ մարդ ողջ է մնացել

Ալժիրում ավիավթարից հետո մեկ մարդ ողջ է մնացել

82
0

53c19be-2.jpg.pagespeed.ce.ZyZYbxyNEv

Ալժիրում տեղի ունեցած ռազմատրանսպորտային С-130 «Հերկուլես» ինքնաթիռի վթարից հետո մեկ մարդ ողջ է մնացել։ Այս մասին հաղորդում է France-Presse-ը։

«Մենք գտել ենք ողջ մնացած մեկ մարդու։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են», — հայտարարել է փրկարար ծառայության ներկայացուցիչ Ֆարիդ Նեխադը։

BBC-ն հայտնում է, որ ողջ մնացած մարդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք, որ Ալժիրում այսօր կործանվել է С-130 «Հերկուլես» ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 119 մարդ։