ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի որոշումներից մեկով թույլատրվել էր Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազանի 60 հասցեում գտնվող` 127.7 քառ. մետր մակերեսով անշարժ գույքն օտարել մրցույթով: Այդ որոշման 6-րդ կետի համաձայն՝ գույքի վաճառքի գնի 30 տոկոսը (435.0 հազ. դրամ) պետք է ուղղվի Ալավերդու համայնքի ֆոնդային բյուջե: Կառավարության հինգշաբթի օրվա նիստում էլ կորոշվի այդ 435.0 հազ. դրամն ուղղել Ալավերդու քաղաքային համայնքի «Ալավերդու քաղաքային համայնքի N1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար գույքի ձեռքբերմանը: