տուն Լուրեր Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը Ուկրաինայում կատարվող դեպքերի վերաբերյալ

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը Ուկրաինայում կատարվող դեպքերի վերաբերյալ

196
0

1615226_497622747013164_712106663_nԱզատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները, որոնց հետևանքով նախօրեին սպանվել են իրենց ազատության և իրավունքների համար պայքարող Ուկրաինայի երեք քաղաքացիներ, այդ թվում նաև մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանը: Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները  խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:

 

Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության համար պայքարող ՀՀ քաղաքացին շատ լավ հասկանում և կիսում է Ուկրաինայի քաղաքացիների պայքարը, քանզի 2008թ. մենք ևս անցել ենք նմանատիպ բռնությունների միջով:

 

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրաման ճանապարհով տանելու քաղաքականությանը և ոտքի են կանգնել պայքարելու հանուն իրենց այդ նպատակի:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին և միջազգային կառույցներին հետևողական լինել Ուկրաինայում կատարվող դեպքերին և տալ հստակ գնահատականներ, ավելին` աջակցել բոլոր հնարավոր միջոցներով:

 

Ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության համար պայքարող յուրաքանչյուր քաղաքական ուժի և կառույցի պարտքը պետք է լինի այս պահին իրեն հասանելի միջոցներով  աջակցություն ու զորակցություն հայտնել հանուն  ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների գերակայության և իրենց ազատ ընտրությունը կյանքի կոչելու  համար պայքարող Ուկրաինայի քաղաքացիներին:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here