«ՀՀ կառավարությունը ընդունել է ադրբեջանցի ընտանիքի ապաստանի հայցը եւ դա շատ գովելի է: Մենք շատ ենք գանհատում, որ չի խախտվել ոչ մի կանոն»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը:
«Մենք, իհարկե, կհետեւենք գործընթացին, քանի որ հենց ՄԱԿ-ի գրասենյակը չի զբաղվում այդ հարցերով, այլ պետական միգրացիոն ծառաությունն է ավելի կոնկրետ զբաղվում: Բոլոր դեպքերում մենք կապի մեջ ենք, քանի որ արձագանքը շատ ճիշտ է եղել եւ մենք նույնպես կայցելենք ընտանիքին»,-ասաց Հայրապետյանը:
Այն հարցին, թե ինչքան ժամանակ կպահանջվի գործընթացների համար, որպեսզի ապաստան տալու հարցը վերջնական հաստատվի, Հայրապետյանը պատասխանեց, որ ըստ միջազգային չափորոշիչների, որոշ ժամանկ դեռ պետք է անցնի:
«Դա այդպես շուտ չի կարող լինել, դեռ գործընթացները շարունակվում են: Նույնիսկ եթե սիրիահայ լիներ, նույնպես պետք է մի փոքր գործընթաց լիներ, այս դեպքում առավել եւս: Բոլոր երկներում այդ ընթացակարգերը պետք է լինեն, որ նոր հաստատվի»,-ասաց Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մի ընտանիք՝ հայրը, մայրը և 3 երեխաները, հայ-վրացական սահմանի Բագրատաշեն մաքսակետում Հայաստանից քաղաքական ապաստան էին խնդրել: