Ադրբեջանն ու Թուրքիան տեղակայելու են ռադարային նոր համակարգ, որն օգտագործվում է ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ և նավեր հայտնաբերելու համար: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը:
Հակաօդային պաշտպանության այս համակարգը երկու երկրներում ավտոմատ կերպով ճանաչում է այլ երկրների ինքնաթիռներն ու թռչող սարքերը: Ներկայում այս հարցը քննարկվում է երկու երկրների համապատասխան գերատեսչություններում: Ավելի վաղ համաձայնությունը ձեռք էր բերվել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքի Հասանովի՝ Թուրքիա այցի ժամանակ:
Բացի այդ, վերջնական համաձայնության դեպքում, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ինքնաթիռների վրա տեղադրվելու են «յուրային-օտար» (IFF) սարքերը, որոնք ճանաչելու են օտար ռազմական թռչող սարքերը: IFF համակարգը մշակվել է ՆԱՏՕ-ի ստանդարտներով՝ ASELSAN ընկերության կողմից: