տուն Տնտեսական Ադրբեջանի ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանինին 8 անգամ

Ադրբեջանի ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանինին 8 անգամ

272
0

3111

Այս տարվա՝ 2014 թվականի պետական բյուջեով պաշտպանության բնագավառի ծախսերը նախատեսված են 192 մլրդ 50 մլն դրամի չափով, կամ մոտ 470 մլն դոլար: Ադրբեջանի այս տարվա ռազմական ծախսերը գերազնացում են մեր ցուցանիշը մոտ 8 անգամ՝ կազմելով 3 միլիարդ 700 միլիոն դոլար: Դա նույնիսկ ավելին է, քան այս տարվա Հայաստանի ամբողջ բյուջեն (այն կազմում է մոտ 3 միլիարդ դոլար):

2002-2008 թվականները ներառող 7 տարում Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2.9%-ը, իսկ Ադրբեջանինը՝ 2.7%-ը: Հայաստանը ՀՆԱ-ի համեմատ ավելի շատ ռազմական ծախսեր է արել նաև 2009-ին և 2010-ին՝ համապատասխանաբար 4.2% և 4.3%՝ Ադրբեջանի 3.3% և 2.8%-ի փոխարեն: 2011-ից, սակայն, Ադրբեջանն ավելացրել է ռազմական ծախսերը /ՀՆԱ հարաբերակցությունը մինչև 4.6%-4.7%: Հայաստանի ցուցանիշը 2011-ին և 2012-ին իջել է մինչև 3.9%:

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here