տուն Լուրեր Ադրբեջանի հերթական «անհեթեթությունը»

Ադրբեջանի հերթական «անհեթեթությունը»

255
0

sahman

Trend.az-ը գրում է, որ այսօր Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն հայկակական կողմից կրակոցներ են հնչել, երբ Ֆիզուլիի շրջանումˋ Ֆիզուլի-Հորադիս ավտոճանապարհի հյուսիսում, ԵԱՀԿ ներկայացուցիչները մոնիտորինգ էին իրականացնում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում:

ՀՀ Պաշտպանության նախարարության  մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Araratnews.am-ի լրագրողի հետ զրույցում  նշել  է, որ սա Ադրբեջանի հերթական անհեթեթությունը  եւ ապատեղեկատվությունն է:

«Եթե այդպիսի դեպք է լինում, ԵԱՀԿ խմբերն են առաջինը արձագանքում եւ հայտարարություն տարածում այդ մասին, իսկ նման բան չի եղել»,-ասել է Հովհաննիսյանը Araratnews.am-ին եւ հավելել, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը իրավունք չուներ նման հայտարարություն անելու:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here