Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Այժմ սպասվում է համաձայնագրի վավերացումը Եվրախորհրդարանի կողմից։
Ինչպես հայտնում է «Ռոսբալթը», հղում կատարելով ադրբեջանական Trend-ին, սպասվում է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի աշնանը։
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը վստահություն է հայտնել, որ շնորհիվ վիզային ռեժիմի դյուրացման եվրոպական բիզնեսը ծաղկելու է Ադրբեջանում, իսկ ադրբեջանական բիզնեսը՝ Եվրոպայում։