տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանը ստացավ ռուսական հարվածային ՄԻ-35 ուղղաթիռների վերջին խմբաքանակը

Ադրբեջանը ստացավ ռուսական հարվածային ՄԻ-35 ուղղաթիռների վերջին խմբաքանակը

197
0

1335806412_11

ՄԻ-35Մ ուղղաթիռների վերջին խմբաքանակը Ռուսաստանից տեղափոխվել է Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ հակառակորդ Ադրբեջանին վաճառել է 24 հարվածային ուղղաթիռներ։

2010 թվականին ստորագրված պայմանագրով Ադրբեջանը Ռուսաստանին վճարել է 360 մլն դոլար։ Այս խմբաքանակը կհամալրի ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանին մնացած ՄԻ 24 ուղղաթիռների պարկը։ Հաղորդվում է, որ ՄԻ224-ի մի մասը արդիականացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան հարավաֆրիկյան Advanced Technologies and Engineering, ATE և ուկրաինական «Ավիակոն» ընկերությունների կողմից։

Նոր ուղղաթիռները տեղակայված են Բաքվում և գտնվում են երկրի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here