Ինչպես գիտենք, այս պահին մարզահամերգային համալիրում ընթանում է ԵԿՄ 10-րդ համագումարը, որին ներկա է նաև Սեժ Սարգսյանը: Վերջինս իր ելույթի ժամանակ նշեց, որ այսօրվա համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ երկրում չկա ոչ պատերազմ եւ ոչ էլ խաղաղություն:
Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր պայքարում է Ղարաբաղի համար, սակայն, ըստ Սերժ Սարգսյանի, պատերազմ սկսելու համար չունեն հնարավորություն:
«Խաղաղ վիճակում զինվորին եւ գյուղացուն կրակելը պատերազմական գործողություն չէ, դա մարդասպանություն է: Հայատյացությունն Ադրբեջանում դարձրել են հայրենասիրության հոմանիշ: Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործը հունվարի 20-ին էր: Ադրբեջանի իշխանությանը հաջողվում է իր ժողովրդին անգամ հունվարի 20-ի դեպքն այլ կերպ ներկայացնել, մինչդեռ, սուտը շուտ է ջրի երես դուրս գալիս»,-ասել է Սերժ Սարգսյանը: