տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանը նույնպես կանգնած է սեռական դիսբալանսի խնդրի առաջ

Ադրբեջանը նույնպես կանգնած է սեռական դիսբալանսի խնդրի առաջ

123
0

01

Ադրբեջանում վերջին տարիներին սեռական լուրջ դիսբալանս է նկատվում երեխաների շրջանում։ Ամեն տարի լույս աշխարհ է գալիս 6-7 հազար ավելի շատ տղա երեխա, քան աղջիկ։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի առաջատար մասնագետ Զաքիր Էմինովին։

Նրա խոսքերով՝ վերջին 6-7 տարվա ընթացում այդ դիսբալանսը արդեն նկատելի է։ «Դա նշանակում է, որ խախտվում է բնակչության սեռական կազմը։ Հնարավոր է, հիմա դա իր արտացոլումը չունենա, սակայն, երբ այդ երեխաները հասնեն ամուսնական տարիքի, ապա այդ խնդիրն առաջանալու է», — ասել է նա։ Էմինովը կոչ է արել միջոցներ ձեռնարկել այս խնդրին լուծում տալու համար։