ԱՄՆ փոխնախագահ Ջոն Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ և կոչ է արել անհապաղ ապահովել հակամարտության լարվածության թուլացումը Կիևում ցուցարարների և ոստիկանության միջև։
«Նշելով, որ յուրաքանչոյւր կողմից կիրառվող բռնությունն անթույլատրելի է, փոխնախագահը շեշտել է, որ միայն Ուկրաինայի կառավարությունը կարող է ապահովել հակամարտության ավարտը, և հետագա արյունահեղությունը հետևանքներ կունենա Ուկրաինայի և Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա»,- ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում։
Բայդենը կոչ է արել Յանուկովիչին՝ կառուցողական լուծումներ տալ ցուցարարների պահանջներին՝ նշելով ընդդիմության և իշխանությունների միջև մշտական երկխոսության գոյությունը, ինչը, նման իրավիճակից դուրս գալու, միակ ելքն է։ Բայդենը նշել է, որ ցույցերը և ազատ արտահայտման սկզբունքները ժողովրդավարական հասարակության հիմնասյուներն են և պետք է պաշտպանվեն։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը երեկ չի բացառել, որ Ուկրաինայի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։