տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնական այցով ժամանել է Չինաստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնական այցով ժամանել է Չինաստան

154
0

John_Kerry_china_2535305b

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Պեկին։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը ավելի վաղ հայտնել էր, որ Քերին Չինաստան է ժամանել իր չինացի գործընկերոջ հրավերով։ Այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև այլ խնդիրներ, որոնք ունեն երկկողմ նշանակություն։

Այս այցը տեղի է ունենում Չինաստանի և ԱՄՆ-ի դաշնակից Ճապոնիայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին։ Խնդիրը սահմանակից շրջանում չինական հակաօդային պաշտպանության համակարգի գործարկումն է։

Բացի Չինաստանից Քերին կայցելի նաև Հարավային Կորեա, Ինդոնեզիա և ԱՄԷ։