տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ պետքարտուղարը կողմ է Իրանի նկատմամբ որոշ պատժամիջոցների դադարեցմանը

ԱՄՆ պետքարտուղարը կողմ է Իրանի նկատմամբ որոշ պատժամիջոցների դադարեցմանը

260
0

461055356_1389642632

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հավանության է արժանացրել ԵՄ որոշումն առ այն, որ այսուհետ թույլատրվելու է իրանական նավթամթերքի ներմուծումը, ինչպես նաև եվրոպական երկրների և Իրանի միջև ոսկու և թանկարժեք մետաղների առևտուրը։ Այս մասին հայտնում է France Presse-ը։

Նշվում է, որ Քերին կողմ է սույն որոշմանը, քանի որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ Իրանը սկսել է իրականացնել ժնևյան համաժողովում ստանձնած պարտավորությունները։

«Իրանը սկսել է հստակ քայլեր իրականացնել իր միջուկային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ», — հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here