2013 թվականի դեկտեմբերից ԱՄՆ-ում ձնաբքերն ու առատ տեղումները երկրի տնտեսությանն արդեն հասցրել են 15 մլրդ դոլարի վնաս: Այս մասին հաղորդում է NBC-ն:
Սակայն փորձագետներն ասում են, որ վնասը կարող է էլ ավելի մեծ լինել, քանի որ անկում են ապրում առևտրի ծավալներն ու արտադրողականությունը, փոթորիկները լուրջ վնաս են հասցնում տնային տնտեսություններին և կառույցներին:
Այս պահի դրությամբ, ձնաբքի ճիրաններում է գտնվում 18 նահանգ` Տեխասից մինչև Մեն նահանգներ: Նյու Յորքում տեղացել է մոտ 30 սմ ձյուն, Մերիլենդ, Վիրջինիա և Արևմտյան Վիրջինիա նահանգներում` 50 սմ: Որոշ վայրերում ազգային գվարդիայի ներկայացուցիչները միացել են բնական այս աղետի հետևանքների վերացման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներին: