Ամերիկյան Վիրջինիա նահանգի գյուղական եկեղեցիներից մեկի հոգևորականը թույլատրել է եկեղեցու հետևորդներին պատարագների ժամանակ ներկայանալ մերկ վիճակում։ Այս մասին հաղորդում է Th Daily News-ը։
Հոգևորական Ալեն Փարկերի խոսքերով՝ նա այս որոշումը կայացրել է հագուստի նկատմամբ այլ եկեղեցիներում բավականին խիստ պահանջների պատճառով։ Փարկերը համարել է, որ հոգևոր հոտը պետք է հնարավորություն ունենա հրաժարվել նաև այդ նյութական բարիքից։
Բացի այդ, Փարկերն ասում է, որ Աստվածաշնչում նկարագրված շատ իրադարձություններ տեղի են ունեցել այն ժամանակ, երբ դրանց գլխավոր հերոսները եղել են մերկ։ «Եթե Աստված մեզ այդպիսին է ստեղծել, ապա ինչու դա պետք է սխալ համարվի», — ասել է Փարկերը CNN-ին։
Սակայն ոչ բոլոր հետևորդներն են ցանկացել մերկ ներկայանալ եկեղեցի։ Նրանցից միայն մի քանիսն է առայժմ օգտվել այդ հնարավորությունից։