Այս ձմռանը ամերիկյան ավիաընկերությունները հետաձգել են ռեկորդային թվով չվերթներ՝ շուրջ 75 հազար։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Սա ամենաշատ թվով հետաձգումներն են, որ արձանագրել է Տրանսպորտի ամերիկյան վարչությունը վերջին 25 տարվա ընթացքում։ Սկսած անցած տարվա դեկտեմբերի 1-ից, եղանակային վատ պայմանների պատճառով, ավիաընկերությունները ստիպված են եղել բազմաթիվ անգամ վերանայել իրենց չվացուցակները։ Միայն այս շաբաթվա ընթացքում հետաձգվել է 14 հազար չվերթ։ Դա նույն ժամանակահատվածում իրականացված չվերթների 5.5 տոկոսն է։