տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում դատապարտվել է մանկապիղծ «Սանտա Կլաուսը»

ԱՄՆ-ում դատապարտվել է մանկապիղծ «Սանտա Կլաուսը»

175
0

article-0-1B484F9000000578-217_634x359

Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչը, ով երեխաներին ներկայանում էր որպես Սանտա Կլաուս, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ իր համակարգչում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պահելու համար։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Նայլս քաղաքի 65-ամյա բնակիչ Ուիլյամ Բրոքը իրեն մեղավոր էր ճանաչել մեղադրանքի 35 կետերով։ Դատախազը պատմել է, որ «Սանտայի» համակարգչում եղել է նաև 8-ամյա երեխայի բռնաբարության տեսանյութ, որը կատարվել է Բրոքի ընկերուհու կողմից։ Սեպտեմբերին նրա ընկերուհին դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման երկու հոգու բռնաբարության և հեռախոսում պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր պահելու համար։