Տուլիո և Մարիա Այալա ամուսինները ձերբակալվել են իրենց չորս երեխաներին վեց օրով առանց խնամքի թողելու համար։ Նյու Յորքի ոստիկանությունը սկսել է այս գործի հետաքննությունը։ Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
4, 8, 13 և 15 տարեկան անչափահաս երեխաները մոտ մեկ շաբաթ միայնակ են մնացել բնակարանում այն ժամանակ, երբ նրանց ծնողները ապրել են հարևանությամբ գտնվող հյուրանոցում։ Չնայած սառնամանիքին, տունը չի ջեռուցվել։ Ամուսիններին առաջադրվել է մեղադրանք՝ երեխաների կյանքը վտանգող գործողություն կատարելու համար։
Ըստ ոստիկանության՝ երեխաները չեն տուժել, ներկայում նրանց խնամքով զբաղվում են բարեկամները։