Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հայտարարել է, որ ռուսական և ամերիկյան դիվանագետները առավելագույն ջանքերն են գործադրելու, որպեսզի Ժնևում տեղի ունեցող բանակցությունները, որին մասնակցում են ներսիրիական հակամարտության կողմերը, հնարավոր լինի շարժել տեղից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ պետքարտուղարի տեղեկալ Ուենդի Շերմանը և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատլովը միացել են բանակցող կողմերին` դրանց ավարտից մեկ օր առաջ, քանի որ նախորդ երեք օրերին ոչ մի նշանակալի զարգացում չի արձանագրվել։
Երեկ ՄԱԿ-ի պետքարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսն ասել է, որ կողմերը շարունակում են խախտել հումանիտար իրավունքն, ինչն անթույլատրելի է։