Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը մեղադրել է ԱՄՆ-ին «Ժնև-2» համաժողովը տապալելու փորձ կատարելու համար։ Հաղորդում է «Ալ-Արաբիյան»։
«ԱՄՆ-ն իր որոշումներով փորձում է տապալել «Ժնև-2»-ը։ Սակայն համաժողովի մասնակիցները խոչընդոտելու են այս փորձերին։ Մենք դա թույլ չենք տա նրանց», — նշել է Միկդադը։
Բացի այդ, փոխնախարարը հայտնել է, որ Ասադի հեռանալը միայն կնպաստի Սիրիայի մասնատմանը, ուստի իրենք վստահ են, որ Ասադի ներկայությունը իշխանությունում երաշխավորում է սիրիական ճգնաժամի հաղթահարումը։