ԱՄՆ-ն քննադատում է Կիևի փողոցներում ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնությունների աճը, այդ իսկ պատճառով պատրաստ է հավելյալ քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Ուկրաինայի իշխանությունների կողմից կիրառվող բռնությունների։
«Ուզում ենք նշել, որ Պետդեպարտամենտը վիզաները չեղյալ հայտարարելու մեծ լիազորություններ ունի, որով վիզա ստացողն այլևս իրավունք չունի հայտնվել ԱՄՆ-ում, և մենք քննարկում ենք մեր առաջիկա քայլերն այն մարդկանց դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում բռնությունների համար», — ասվում է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր ԱՄՆ-ն արդեն իսկ չեղյալ է հայտարարել Ուկրաինայի քաղաքացիների մի մասի վիզաները։ Այդ անձանց անուններն առայժմ չի նշվում։