ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր երկիրը սերտ համագործակցում է Ռուսաստանի հետ՝ Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
NBC հեռուստաալքին տված հարցազրույցում Օբաման նշել է, որ Ռուսաստանը մեծ ռեսուրսներ է ներդրել ահաբեկչությունները կանխելու և բռնություններ թույլ չտալու համար։ «Մենք հետևողական աշխատում ենք իրենց հետ, որպեսզի վստահ լինենք ոչ միայն մեր մարզիկների , այլև մյուսների անվտանգության համար»,- ասել է Օբաման։
Անցած շաբաթ ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը զգուշացրել էր Ռուսաստան չվերթներ կատարող ավիաընկերություններին՝ հնարավոր ահաբեկչությունների մասին։ ԱՄՆ նախագահի աշխատակազմից ասել են, որ այդ նախազգուշացումն ամենևին էլ կապված չէր կոնկրետ տեղեկությունների հետ։