տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն պարտվել է՝ Աֆղանստանում թմրանյութի բիզնեսի դեմ պայքարում․ ԱՄՆ պաշտոնյա

ԱՄՆ-ն պարտվել է՝ Աֆղանստանում թմրանյութի բիզնեսի դեմ պայքարում․ ԱՄՆ պաշտոնյա

275
0

us-soldier-afghanistan

Միացյալ Նահանգները 10 մլրդ դոլար են ծախսել վերջին մի քանի տարիների ընթացքում Աֆղանստանում թմրանյութերի դեմ պայքարի վրա, սակայն դա որևէ լուրջ արդյունք չի տվել։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի վերակառուցման հարցերով ԱՄՆ գլխավոր հրահանգիչ Ջոն Սոպկոն՝ պատասխանելով CNN-ի հարցերին։

«Աֆղանստանի վերակառուցման վրա ծախսել ենք մոտ 100 մլրդ դոլար, ավելի շատ, քան որևէ այլ երկրի վրա մեր ողջ պատմության ընթացքում։ Ներկայում մենք երկու անգամ ավելի շատ ենք ծախսում, քան Եգիպտոսի, Պակիստանի և Իսրայելի վրա՝ միասին վերցրած։ Աֆղանստանին ուղղված ընդհանուր գումարից 10 մլրդ ծախսել ենք թմրանյութերի դեմ պայքարի վրա», — ասել է Սոպկոն՝ հավելելով, որ իրենց չի հաջողվել ոչ դանդաղեցնել թմրանյութերի արտադրությունը, ոչ էլ նվազեցնել դրա արտահանումն ու օգտագործումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here