ԱՄՆ օլիմպիական կոմիտեի գլխավոր տնօերն Սքոթ Բլեքմանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր են ընդունել 2024 կամ 2026 թվականների օլիմպիական խաղերը: Այս մասին հաղորդում է Sport-Express-ը:
«Չեմ թաքցնում, ՄՕԿ-ում 2024 կամ 2026 թվականների Օլիմպիադան հյուրընկալելու մեր ցանկությանը բերահամբյուր են վերաբերվում: Մենք առայժմ վերջնական որոշում չունենք:
Իհարկե, 2026 թվական Ձմեռային օլիմպիական խաղերի իրավունք ստանալն ավելի հեշտ է, սակայն մեզ մոտ զարգացած են ամառային մարզաձևերի ավանդույթները: Բացի այդ, մեզ մոտ անցկացված վերջին Օլիմպիական խաղերը ձմեռային էին», — ասել է Բլեքմենը: