տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն մեկ միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի իր դաշնակից Հորդանանին

ԱՄՆ-ն մեկ միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի իր դաշնակից Հորդանանին

204
0

jammas.hussain20130622210652657

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է մեկ միլիարդ դոլարի չափով տնտեսական օգնություն ցուցաբերել Հորդանանին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Օբաման իր պետության այս մտադրության մասին հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Կալիֆոռնիայում միլիարդատեր բարերար Աներբերգների առանձնատանը։ Օբաման կդիմի Կոնգրեսին՝ մեկ միլիարդ դոլար տրամադրել արաբական այդ երկրին՝ որպես վարկային երաշխիք։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Հորդանանի հետ ստորագրվել է 660 մլն դոլարի հինգ տարվա հուշագիր։

2013 թվականին ԱՄՆ-ն Հորդանանին հատկացրել է 1.25 մլրդ դոլար։