ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին՝ ավելացնել ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը։ Վերջինս նշել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը «Ժնև 2»-ում բանակցությունների նոր փուլի նախօրեին։
Հիշեցնենք, որ Շվեյցարիայում պարբերաբար տեղի ունեցող բանակցություններում կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները առայժմ չեն կարողացել հասնել նշանակալի ձեռքբերումների։