տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն գտնում է, որ հարկավոր է շարունակել ճնշումն Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ն գտնում է, որ հարկավոր է շարունակել ճնշումն Իրանի նկատմամբ

116
0

Lev_Aronian_Magnus_Carlsen_LCC2011_Rd5

Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները նպաստում են, որպեսզի Թեհրանը կատարի «վեցյակի» հետ բանակցությունների արդյունքում ստանձնած պարտավորվածությունները։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Դևիդ Քոենը։

«Մենք շարունակում ենք լայնամասշտաբ պատժամիջոցներ կիրառել։ Պատճառը պարզ է. մենք գիտենք, որ լուրջ պատժամիջոցները կօգնեն ընդհանուր գործողությունների ծրագրին և որոշիչ դեր են խաղալու առաջիկա բանակցություններում», — Քոենի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Փոխնախարարը հավելել է, որ եթե Թեհրանը չկատարի ստանձնած պարտավորվածությունները, Վաշինգտոնը կուժեղացնի իր պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 24-ին Ժնևի հանդիպմանը Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագիրը կրճատելու միջոցների վերաբերյալ:։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here