տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ նախագահը խնդրել է չբացահայտել սիրելի սերիալի մանրամասները, քանի դեռ ինքը չի...

ԱՄՆ նախագահը խնդրել է չբացահայտել սիրելի սերիալի մանրամասները, քանի դեռ ինքը չի դիտել նոր սերիաները

119
0

604c140a36a2074c834f5e9571163102

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Twitter-ի օգտատերերին` խնդրելով չբացահայտել «Խաղաքարտե տուն» սերիալի երկրորդ սեզոնի սերիաների մանրամասները, քանի դեռ ինքը չի դիտել դրանք:

Հայտնի է, որ այսօր Netflix ծառայությունն իր կայքում հրապարակել է սերիալի այս սեզոնի բոլոր սերիաները: Դրանք հաանլեի են միայն համացանցում և չի ցուցադրվում հեռուստատեսությամբ: Նախկինում Օբաման հայտարարել է, որ իրեն դուր է գալիս քաղաքական բնույթի այս սերիալը, որում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ կոնգրեսմենին մարմնավորում է Քևին Սթեյսին:

«Վաղը` «Խաղաքարտե տունը»:  Խնդրում եմ առանց սփոյլերների», — Twitter-ում գրել է Օբաման: